Որքան օրացուցային տարին մոտենում է ավարտին, այնքան համառ են դառնում «Բարսելոնի» նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի` համաշխարհային ֆուտբոլի այս կամ այն գրանդ ակումբը գլխավորելու մասին խոսակցությունները:
Ստամբուլում կայացել է WTA ամփոփիչ մրցաշարի վիճակահանությունը, աշխարհի թիվ երեք թենիսիստուհի, ամերիկուհի Սերենա ՈՒիլյամսն ու թիվ մեկ թենիսիստուհի, բելառուս Վիկտորիա Ազարենկան հայտնվել են նույն` կարմիր խմբում:
Անգլիական championship լիգայի «Շեֆիլդ Ուենսդեյ»-«Լիդս» մրցամարտի ժամանակ վերջինիս կողմից պատասխան գոլից հետո խաղադաշտ է խուժել «Լիդսի» երկրպագուներից մեկն ու երկու ձեռքով հարվածել տանտերերի դարպասապահ Քրիս Կիրլենդի դեմքին:
Բոյկոտը, որպես քաղաքական պայքարի ձև, մեկ անգամ չէ, որ կիրառություն է ունեցել համաշխարհային սպորտում: Ժամանակային (նաև մասշտաբային) առումով մեզ ավելի մոտ կանգնածները Մոսկվայի ու Լոս Անջելեսի օլիմպիական խաղերի բոյկոտումներն են:
Թեպետ Հայաստանի ազգայինի համար ժամանակային նոր չափում մնաց եկող գարունը, այդուհանդերձ աշխարհի 2014 թվականի առաջնության ընդառաջ խաղերն ի սպառ չեն վերացել օրացուցային «քարտեզից»:
Ֆուտբոլի աշխարհի 2014 թվականի առաջնությանն ընդառաջ կարևոր հաղթանակ տարավ Արգենտինայի ընտրանին` երեք անպատասխան գնդակ ուղարկելով ՈՒրուգվայի հավաքականի դարպասը:
ԱՄՆ-Իրան ռազմական առճակատումը նորից է վերսկսվել առավել մեծ ծավալներով, բալիստիկ հրթիռների և հզոր ավերիչ դրոնների օգտագործմամբ: ԱՄՆ դաշնակից արաբական պետությունները, որտեղ կան ամերիկյան ռազմաբազաներ, հրթիռային հարվածներից մեծ կորուստներ են կրում...